«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ձվաբջջի դոնորություն` ովքե՞ր, ե՞րբ, ինչպե՞ս. հարցազրույց Նոնա Ֆրոլովայի հետ

Ձվաբջջի դոնորություն` ովքե՞ր, ե՞րբ, ինչպե՞ս. հարցազրույց Նոնա Ֆրոլովայի հետ

2021 Փետ 23, Երեքշաբթի

Ե՞րբ է օգտագործվում

Ձվաբջջի դոնորությունն օգտագործվում է, երբ կնոջ ձվարանային պաշարը սպառված է լինում: Ձվարանային պաշարի սպառումը կամ նվազումը մի շարք պատճառներ ունի, որոնց մեջ կարևոր է տարիքայինը: Պաշարի սպառում դիտվում է նաև ձվարանների ծանր վարակներից, վիրահատություններից, աուտոիմուն և մի շարք այլ սոմատիկ հիվանդություններից, սթրեսներից, քիմիոթերապիայից հետո, ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածության արդյունքում:

Ովքե՞ր կարող են լինել դոնորներ

Դոնորները պետք է համապատասխանեն որոշակի պահանջների: Դոնորներ կարող են լինել մինչև երեսունհինգ տարեկան առողջ կանայք, ովքեր անպայման արդեն ունենան գոնե մեկ առողջ երեխա: Նրանք պետք է պարտադիր անցնեն մի շարք հետազոտություններ:

Կատարվող հետազոտությունները

Կատարվում են հետևյալ հետազոտությունները՝ հորմոնալ, ինֆեկցիոն և ընդհանուր սոմատիկ հիվանդությունների սքրինինգ: Պարտադիր կատարվում է նաև գենետիկ հետազոտություն:

Դոնորության ծրագրի փուլերը

Դոնորության ծրագրի առաջին փուլը հետազոտություններն են. հետազոտվում են և՛ կենսաբանական մայրը, և՛ դոնորը: Եվ, իհարկե, առաջին պայմանն այն է, որ, ըստ օրենսդրական պահանջի, նրանք միմյանց պետք է չճանաչեն:

Հետազոտման փուլից հետո համապատասխանեցման՝ սինխրոնիզացիայի փուլն է, երբ հորմոնալ դեղորայքի օգնությամբ համապատասխանեցվում են կենսաբանական մոր և դոնորի ցիկլերը:  Եթե դա հնարավոր չէ, անցնում է կատարվում ձվաբջջի կամ սաղմի սառեցման ծրագրին, երբ բեղմնավորումից հետո սաղմը սառեցվում է և, կենսաբանական մոր որոշակի պատրաստումից հետո, այն ապասառեցումից  հետո տեղադրվում է կենսաբանական մոր արգանդի խոռոչում:

Ինչպիսի՞ ձախողումներ կարող են դիտվել, և ինչպե՞ս խուսափել դրանցից:

Նախապես կատարված հետազոտությունները թույլ են տալիս կանխատեսել և բացառել բոլոր հնարավոր խնդիրները: Ձվաբջիջների որակը գնահատվում է բալերով՝ ըստ հատուկ սանդղակի, ապա նրանցից ընտրվում են լավագույնները՝ ավելի առողջները և կենսունակները: Այնուամենայնիվ, կարող են լինել ձախողումներ. դրանցից են՝ ավելի քիչ ձվաբջիջների ստացումը, ձվաբջջի  բեղմնավորման սխալ ընթացքը և բացասական ընթացքը տեղադրումից հետո: Բայց հիմնականում, եթե կնոջ տարիքը համապատասախան է և նա միանգամայն առողջ է, բոլոր հետազոտությունների տվյալները նորմալ են, հաջողվում է անհաջողությունների տոկոսը նվազեցնել:

Բոլոր ստացված ձվաբջիջնե՞րն են օգտագործվում կամ սառեցվում:

Ստացված բոլոր ձվաբջիջներն էլ բեղմնավորվում են, և, եթե կենսաբանական մայրը համաձայնվում է, սաղմերը սառեցվում են: Ձվաբջիջների սառեցումը և պահպանումը կատարվում է անպայման կնոջ համաձայնությամբ, քանի որ այն վճարովի ծառայություն է:

Յուրաքանչյուր ցիկլում, եթե փորձը ձախողվում է, նորից կրկնվում է: Ամեն դեպքում, աշխատում ենք երկուսից ավելի սաղմ չտեղադրել՝ բազմապտուղ հղիությունից խուսափելու համար:

Դոնորական ծրագրով արհեստական բեղմնավորման ադյունքների հաջողությունը կազմում է 30-40 տոկոս:

Այս մեթոդի շնորհիվ, եթե նախկինում ձվարաններ կամ ձվաբջիջ չունեցող կանայք համարվում էին անպտուղ, ներկայում կարող են մեր օգնությամբ երեխա ունենալ:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը